Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի դերասանը կյանքի առաջիկա 8 տարիները կանցկացնի բանտում

09.08.2020


Այսօր, սեպտեմբերի 8-ին, Մոսկվայի Պրեսնյայի շրջանային դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել թատրոնի և կինոյի հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովին: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հարբած վիճակում Մոսկվայի կենտրոնում տեղ գտած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար: Դերասանը իր պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Դատավճռում նշվել է, որ «Եֆրեմովը, վարելով տրանսպորտային միջոցը, գտնվելով ալկոհոլային արբեցման մեջ, մուտք է գործել հանդիպակած երթևեկելի գոտի, որը և դարձել է մարդու մահվան պատճառ»:

Հավելենք, որ այս գործով պետական մեղադրողը դերասանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 468 անգամ