Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսիի նոր ստեղծագործությունը «Լուիզա Միշել» նավի տախտակամածին

09.09.2020


Բրիտանացի չբացահայտված փողոցային նկարիչ Բենքսին օգնել է ձեռք բերելու մի նավ, որը կծառայի Աֆրիկայից Եվրոպա ծովով տեղափոխվելիս աղետի ենթարկված փախստականներին փրկելու նպատակին:

Այդ նավը ջրարկվել է օգոստոսի 18-ին իսպանական Բուրիանա նավահանգստում:

Գործարքն արվել է գաղտնի, որպեսզի չգրավի իշխանությունների ուշադրությունը:

Նավի հետ կապված այս գործարքի մասին խոսելով «Guardian» պարբերականը նշել է, որ այն արդեն հասցրել է Միջերկրականի ջրերում խեղդվելուց փրկել աղետի ենթարկված 89 մարդու:

Նավն անվանակոչվել է 19-րդ դարի ֆրանսիացի ֆեմինիստուհի և անարխիստուհի Լուիզա Միշելի անունով:

Սպիտակավարդագույն նավի տախտակամածներից մեկում գտնվում են Բենքսիի մի նոր ստեղծագործություն, որը պատկերում է փրկարար ժիլետով աղջկա:

«Լուիզա Միշել» նավը լողում է Գերմանիայի դրոշի ներքո, իսկ անձնակազմը ձևավորված է այնպիսի ակտիվիստներով, որոնք ունեն «Sea-Watch» կազմակերպության հետ փախստականներին Միջերկրական ծովում փրկելու փորձ:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 455 անգամ