Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոնկարի արտադրության մեջ ստաժյորներին, պրակտիկանտներին ներգրավելու պայմանները

09.09.2020


Ամերիկյան կինոակադեմիան մշակել է և ներդրել է նոր չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն «Լավագույն կինոնկար» անվանակարգում «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերի հեղինակները: Նոր չափանիշներն ուղղված են ռասսայական, ազգային և սեռական բնույթի չարաշահումներից խուսափելուն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ակադեմիան բերում է 4 չափանիշներ, որոնցից նվազագույնը երկուսը պետք է պահպանվեն, որպեսզի այս կամ այն կինոնկարը կարողանա հավակնել տարվա լավագույն ֆիլմի կոչմանը:

Այս նոր կանոնները կսկսեն գործել այն ֆիլմերի համար, որոնք կմասնակցեն 2024թ.-ից սկսած անցկացվող մրցանակաբաշխություններին:

Ակադեմիան նախ և առաջ ուշադրություն կդարձնի ֆիլմերի դերասանական կազմին: Համաձայն այս պայմանի առաջին կամ երկրորդ պլանի դեր խաղացող առնվազն մեկ դերասան պետք է լինի ռասսայական կամ էթնիկական փոքրամասնության ներկայացուցիչ: Այն դեպքում, երբ այդ պայմանը հնարավոր չի լինում բավարարել, ապա դերասանախմբի առնվազն 30 տոկոսը պետք է լինեն կանայք, ռասսայական, էթնիկական և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ:

Առանձին կետով այս նույն պայմանը ակադեմիան տարածում է նաև կինոնկարների ստեղծագործական և տեխնիկական անձնակազմերի վրա: Այս կետի պահանջները վերաբերում են ռեժիսորներին, խմբագիրներին, պրոդյուսերներին և այլոց:

Բացի այդ, կինոակադեմիայի նոր կանոնները պետք է տարածվեն նաև մարկետոլոգների, PR-ի մասնագետների և կինովարձույթի ոլորտի վրա:

Չորրորդ չափանիշով առաջ են քաշվում կինոնկարի արտադրության մեջ ստաժյորներին, պրակտիկանտներին ներգրավելու պայմանները:

Ասենք, որ առաջիկա՝ 93-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որը կաշխատի դեռ հին չափանիշներով, կկայանա 2021թ.-ի փետրվարին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 438 անգամ