Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ. Բոգոմոլով. «Իր թևի տակ էր քաշում երիտասարդներին և «աճեցնում» »

09.11.2020


Մշակույթի երիտասարդ գործիչներին իրենց կարիերայի սկզբնական փուլում, գրագետ ինքնահաստատման համար, անհրաժեշտ է մասնագիտական հոգեբանական օժանդակություն: Մոսկվացի հայտնի թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի կարծիքը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ինձ թվում է, էական է և անհրաժեշտ հոգեբանական օգնության ստեղծումը, երիտասարդ մարդկանց ինչ-որ նախապատրաստության համար, ոչ թե վնասվածքների հետ կապված, որոնք նրանք հաղթահարում են, այլ կապված այն պահանջների հետ, որոնք նրանց վրա են ուղղված մասնագիտական հանրության, բիզնեսի, պրոդյուսերների կողմից»,- ասել է Բոգոմոլովը: Ըստ նրա, պետք է երիտասարդների մեջ ներարկել իրենց ինքնությունը պահպանելու և իրենց ուժերը տնտեսելու ցանկություն:

Բոգոմոլովը նշել է, որ երիտասարդ արտիստները և ռեժիսորները ենթարկվում են ճնշման մասնագիտական հասարակության կողմից: Նա ընդգծել է, որ իր կարծիքով ժամանակակից երիտասարդների հիմնախնդիրն այն է, որ մի կողմից գտնվում են անընդհատ մրցակցության զգացողության մեջ, որպեսզի արագ իրենց վաճառի: Իսկ մյուս կողմից, «արտադրությունը անմիջապես քամում է նրանց բոլոր հյութերը»:

Ռեժիսորը կարծում է, որ այդ հարաբերության մեջ երիտասարդների նկատմամբ պետք է ցուցաբերել այլ մոտեցում: «Անհրաժեշտ է հասկանալ, որ և 18 տարեկան երիտասարդ մարդը դեռ չձևավորված մարդ է, որ նրա հետ պետք է վարվել զգույշ, նրբանկատ, չի կարելի նրան ուժերից վեր ծանրաբեռնել»,- նշել է նա:

Բոգոմոլովը ընդգծել է, որ ժամանակակից երիտասարդ ռեժիսորները չեն հասցնում իրենց զարգացնել, վերցնում են իրենց տաղանդը ինչպես ինչ-որ կապիտալ և սկսում են ծախսել: Նա հիշել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովին, որը իր թևի տակ էր քաշում երիտասարդներին և «աճեցնում»:

Բոգոմոլովն այս կարծիքը հայտնել է օրերս Մոսկվայուիմ կայացած «Երիտասարդական նոր օրակարգ» ֆորումի ժամանակ, որը կրել է «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» խորագիրը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 448 անգամ