Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախարարությունը ֆիզիկոսի մասին ֆիլմում գտել է պոռնոգրաֆիայի քարոզ

09.15.2020


Մոսկվայի վերաքննիչ դատարանը մերժել է «Ֆենոմեն ֆիլմզ» ընկերության հայցն ընդդեմ ՌԴ մշակույթի նախարարության, որով կինոընկերությունը փորձում էր անհիմն համարել իր թողարկած «Դաու» ֆիլմին մշակութային գերատեսչության կողմից վարձույթի վկայականի տրամադրման մերժումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ասենք որ ռեժիսոր Իլյա Խրժանովսկու «Դաու» ֆիլմը, որը կազմված է 10 սերիայից, անդրադառնում է խորհրդային հայտնի ֆիզիկոս Լև Լանդաուի կյանքին ու գործունեությանը:

Վարձույթի վկայական չի տրվել այդ ֆիլմերից 4-ին՝ «Դաու: Նատաշա», «Դաու: Նոր մարդ», «Դաու: Նորա որդին» և «Դաու: Սաշա Վալերա» սերիաներին:

Նախարարությունը բացատրել է, որ այդ սերիաներում կան պոռնոգրաֆիա քարոզող նյութեր:

Ֆիլմի ռեժիսոր Խրժանովսկին դեռևս ՌԴ մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկուն բաց նամակով խնդրել էր տալ ֆիլմի բոլոր սերիաներին վարձույթի վկայականներ: Սական նրան պատասխանել էին, որ «բոլոր վիճելի իրավական հարցերը պետք է լուծել իրավական դաշտում՝ դատական ոլորտի բոլոր մակարդակների մասնակցությամբ, Ռուսաստանի օրենսդրության սահմաններում»:

«Դաու» արթ-նախագիծը, որի վրա ռեժիսոր Իլյա Խրժանովսկին աշխատել է 12 տարի, 2019թ.-ի հունվարի վերջերին ներկայացվել է Փարիզում: Ֆիլմը նկարահանվել է ֆիզիկոսի այրի Կորա Լանդաուի հիշողությունների հիման վրա:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 86 անգամ