Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Պահապանները» համարվել է «Նշանավոր նոր սերիալ»

09.16.2020


2020թ.-ի ամերիկյան լավագույն հեռուստասերիալը «Պահապանները» դրամատիկական ֆիլմն է: Այդ մասին հայտնի է դարձել օրերս՝ Հեռուստատեսային քննադատների ասսոցիացիայի հերթական մրցանակաբաշխության արդյունքները ամփոփելուց հետո:

«deadline.com»-ի փոխանցմամբ, այդ կինոնկարը հռչակվել է «Տարվա սերիալ» և մրցույթի ժյուրիի կողմից գնահատվել որպես «Նշանավոր նոր սերիալ»:

Ասենք, որ մրցույթի պատվավոր անվանակարգերից մեկում՝ «Դրամայում անձնական նվաճման համար» մրցանակը նույնպես բաժին է հասել այս ֆիլմին, որով նշվել է հերոսներից մեկի՝ Անջել Աբարի կերպարը մարմնավորած դերասանուհի Ռեջինա Քինգի աշխատանքը:

«Պահապանները» սերիալը 1987թ.-ին թողարկված նույնանուն կոմիկսների շարունակությունն է: Այս ֆիլմի պրեմիերան կայացել է 2019թ.-ի հոկտեմբերի 20-ին:


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 135 անգամ