Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եֆրեմովը մտադիր է ստեղծել բանտային թատրոն

09.18.2020

Ռուսաստանցի հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը վերջերս մահվան ելքով ավտովթարի մեջ ճանաչվել է մեղավոր և դատապարտվել 8 տարվա ազատազրկման, հայտարարել է, որ մտադիր է չթողնել դերասանական մասնագիտությունը և գտնվելով անազատության մեջ հանդես կգա Ռուսական բանտային թատրոնի ստեղծման նախաձեռնությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մոսկվայի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Պոտյաևան այցելել է դատապարտված արտիստին և հանրությանը տեղեկացրել, որ նա արդեն հանդես է եկել իր հետ նույն խցում գտնվող այլ բանտարկյալների առջև՝ կատարելով ինչ-որ պիեսից առանձին հատվածներ:

Վախթանգովի անվան թատրոնի դերասան և Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ռեկտոր Եվգենի Կնյազևը մի ռադիոհաղորդման ժամանակ ունկնդիրներին հիշեցրել է, որ կան այնպիսի օրինակներ, երբ դերասաններն ազատազրկման վայրերում դարձել են թատրոն նախաձեռնողներ կամ արդեն գործող խմբակների անդամներ:

«Երբ ընկերոջս Ժենյա Դվորժեցկու հայրը գտնվելիս է եղել ճամբարում,- ասել է Կնյազևը,- աշխատել է բանտարկյալների թատրոնում: Նրանք տեղափոխվել են մեկ գաղութից մյուսը և ելույթներ ունեցել: Գեորգի Ժժյոնովը նույնպես ծառայել է Մագադանի երաժշտական դրամատիկական թատրոնում, իսկ հետո երկրորդ անգամ է հայտնվել ճամբարում և աշխատել է Վորկուտայում»,- նշել է նա և հիշել, որ Նատալյա Սացը փաստորեն թատրոն է կազմակերպել գտնվելով ճամբարներում: Ըստ Կնյազևի, երբ Սացը անազատության վայրերում հանդիպել է դրամատուրգ և սցենարիստ Վիկտոր Ռոզովին, ասել է, որ շուտով ազատվելու է, մտադիր է ստեղծել թատրոն և Ռոզովին էլ, առաջարկել է որպես արտիստ ընդգրկվել իր ապագա թատերախմբի մեջ:

«Գուցե ինչ-որ մեկը տաղանդավոր Միխայիլ Եֆրեմովի ազդեցությամբ հետագայում կդառնա արտիստ»,- հռետորական հարցով բանտային թատրոնի թեմայով իր խոսքն է ամփոփել Եվգենի Կնյազևը :





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 482 անգամ