Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեսողական սահմանափակ հնարավորություններով մարդկանց ցուցադրվող առաջին կատակերգությունը

09.22.2020


Ռուսաստանցի մեծահարուստ, ազգությամբ ուզբեկ Ալիշեր Ուսմանովի « Արվեստ, գիտություն և սպորտ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ երկրի թատրոններում շարունակու են իրականացնել «Հատուկ հայացք» նածագիծը չտեսնող կամ վատ տեսնող մարդկանց համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Տեսողության խախտումներով մարդկանց թատերական կյանքին մասնակից դարձնելու նպատակ հետապնդող այս ծրագիրը իրականացվում է 2013թ.-ից և շատ թատրոններ այս հարթության մեջ արձանագրում են հետաքրքիր արդյունքներ, պատրաստում հանդիսատեստեսի շրջանում մեծ մասայականություն ստացող հիթային ներկայացումներ:

Առաջիկայում տեսողական սահմանափակումներ ունեցող մարդկանց իր հարկի տակ կընդունի Մոսկվայի Չոխովի անվան գեղարվեստական թատրոնը (МХТ): Պրոֆեսիոնալ տիֆլոմեկնաբանի սինքրոն բացատրությամբ հանդիսատեսին կներկայացվի Վլադիմիր Մաշկովի բեմադրած «№13D» ներկայացումը:

Հայտնի դերասանի բեմադրած այս գործը համարվում է МХТ-ի լավագույն գործերից մեկը, որտեղ ընդգրկված են թատրոնի առաջատար դերասանները: Այն հոկտեմբերի 5-ին կցուցադրվի հաստատության հիմնական բեմում:

Խոսելով ներկայացումը տեսողական սահմանափակ հնարավորություններով մարդկանց ցուցադրելու մասին, Մաշկովի բեմադրությունը այդ նպատակին հարմարեցրած տիֆլոմեկնաբան Վերա Ֆեվրալսկիխը նշել է, որ սա նման մարդկանց ցուցադրվող առաջին կատակերգությունն է: Ցուցադրելու համար «շատ ներկայացումներ կան, սակայն չկար, գոնե մեկ կատակերգություն»,- նշել է նա:

Տիֆլոմեկնաբանը նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ հասարակության այս սոցիալական խավի համար կպատրաստվի ևս մեկ МХТ-յան ներկայացում: Դա կլինի ռեժիսոր Դմիտրի Կռիմովի «Սերյոժա»-ն՝ ըստ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի:

Խոսելով «Հատուկ հայացք» նածագծի մասին МХТ-ի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովաչը կարծիք է հայտնել, որ այս մոտեցումը կուժգնացնի սահմանափակ տեսողություն ունեցող մարդկանց նկատմամբ ուշադրությունը, բացի այդ, նրանց կգրավի դեպի թատրոն:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 767 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ