Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հնագույն գրքերի հավաքածոն հայտնաբերվել է գողությունից երեք տարի անց

09.22.2020


Օրերս Ռումինիայում գտել են 237 հին գրքերից կազմված հավաքածո, որը դեևս 2017 թ.-ին գողացել էին Լոնդոնից: Գողոնի արժեքը գնահատվում է ավելի քան 3 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ռումինական ոստիկանությունը գրքերի թաքստոցը հայտնաբերել է մի գյուղական տան մեջ: Հավաքածոյի ամենից արժեքավոր օրինակը Նիկոլայ Կոպեռնիկոսի «Երկնային մարմինների պտույտի մասին» աշխատությունն է, որը տպագրվել է 1566 թ.-ին և մեր օրերում գնահատվում է 268 հազար դոլար արժեքով: Հավաքածոյում կարելի է տեսնել նաև Գալիլեո Գալիլեյի, Իսահակ Նյուտոնի, Լեոնարդո դա Վինչիի աշխատությունների, Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին հրատարակությունների օրինակներից:

Գողությունը կատարվել է Լոնդոնի արվարձանի պահեստներից` Իտալիայում և ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում գրքերի ցուցահանդես կազմակերպելու նպատակով տեղափոխության ժամանակ:

Գործել է Ռումինիայի քաղաքացիներից կազմված կազմակերպված միջազգային հանցավոր խումբ, որը տանիքով կարողացել է թափանցել պահեստ, գողանալ և գրքերը տեղափոխել Ռումինիա:

Այս հաղորդագրությունը տարածել է Ռումինիայի ոստիկանության գլխավոր կոմիսար Էմիլ Թյուդորը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 439 անգամ