Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սաուդյան Արաբիայում սկսեց գործել «Երջանկության թանգարան»

09.25.2020

Սաուդյան Արաբիայում այցելուների առաջ իր դռներն է բացել «Երջանկության թանգարանը»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «islamosfera.ru»-ին:

Այս թանգարանի նպատակն է որպեսզի մարդկանց մեջ առաջացնի ուրախ զգացումներ: Թանգարանը ստեղծողների կարծիքով սա նոր երևույթ է թանգարանների աշխարհում:

Երկրի մայրաքաղաք Էր-Ռիադի մշակութային միջավայրին յուրահատուկ բովանդակություն հաղորդող նոր հաստատությունը կազմված է մի քանի սրահներից, որոնցից յուրաքանչյուրն այցելուին պարգևում է անկրկնելի տպավորություններ:

Թանգարանում գործում է նաև հուշանվերների խանութ, որտեղ, ինչպես նշվում է տարածված տեղեկատվության մեջ, «վաճառվում են այնպիսի իրեր, որոնք գնորդի մեջ առաջացնում են ուրախության զգացողություն»: Այստեղ գործում է նաև սրճարան, որը հենց այդպես էլ կոչվում է «Երջանկության սրճարան»:

Էր-Ռիադի «Երջանկության թանգարանը» ընդհանուր առմամբ ունի 1300 քառակուսի մետր մակերես, նախագծված է այնպես, որպեսզի այցելուներին տրամադրի նաև հանգստի և հետաքրքիր ժամանցի տարածություն: Այստեղ կազմակերպվում են նաև մարդկանց ուրախություն պարգևող տարբեր միջոցառումներ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 51 անգամ