Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը չի բացահայտում, թե ով է Պուտինի դերակատարը

12.12.2013


Մոսկվայի «Театре.doc» թատրոնում շուտով հանդիսատեսին կներկայացնեն բեմադրություն հայտնի գործարար Միխաիլ Խոդորկովսկու գործի մասին: Ռեժիսոր Վլադիմիր Միրզոևի այս նոր աշխատանքի պրեմիերան նախատեսված է անցկացնել 2014թ.-ի առաջին կեսին, հաղորդում է «Театре.doc»-ը:

«Այստեղ չկա որևէ հատուկ պատճառային հանգույց: Պարզապես այս թեման մեզանում գոյություն ունի արդեն մի քանի տարի, թերևս հենց դա է ամբողջ հանգույցը: Դա մեր առօրյա կյանքի ֆոնն է»,-ասել է թատրոննի գեղարվեստական ղեկավար Միխաիլ Ուգարովը: Նա նաև նշել է, որ սա Միրզոևի և դրամատուրգ Օլգա Միխայլովայի երկրորդ համատեղ աշխատանքն է: Առաջինը կրում էր «Տոլստոյ-Ստոլիպին: Մասնավոր գրագրություն» վերնագիրը: Թե այդ ներկայացման մեջ և թե պատրաստվողի ռեժիսորը չի կիրառում այն ոճական ձեռագիրը, որը նրան հատուկ է եղել Վախթանգովի և Ստանիսլավսկու անվան թատրոններում: Ուգարովը դա հիմնավորել է այն հանգամանքով, որ «Театре.doc» թատրոնը ունի իրեն բնորոշ ոճը, որ թատրոնի պատերն իսկ, և թատրոնն ինքն, արդեն, նախապես տալիս են շատ ներկայացումների ռեժիսորական լուծումները:

Ներկայացման մեջ հանդես են գալիս երկու հիմնական գործող անձինք՝ Խոդորկովսկին և Պուտինը: Նրանց մեջ ընթանում է մարտ, որը ձգվում է արդեն երկար տարիներ: Խոդորկովսկին չի հանձնվում, թեև գտնվում է անազատության մեջ: Իսկ Պուտինը սաստկացնում է հարվածները և նրա ընդդիմախոսին արդեն առաջադրվել է ևս մեկ՝ երրորդ գործը, այն բանի համար, որ մարդը չի ցանկանում անձնատուր լինել, նշում է հաղորդագրությունը:

Ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Եվգենի Ստիչկինը և Մաքսիմ Վիտօրգանը: Թե նրանցից ով ում դերն է խաղալու, Միրզոևը չի բացահայտում:
    Դիտվել է 1037 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ