Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաղթանակին նվիրված ակապելլա համերգ Հռոմում՝ ամպրոպի տակ

09.28.2020

Նախօրեին, սեպտեմբերի 27֊ին, ռուսական հայտնի «Տուրեցկու երգչախումբ» երաժշտական կոլեկիվը «Soprano» արթ֊խումբը Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Ժանդարմենմարկտ» հրապարակում հանդես են եկել «Հաղթանակի երգեր» նախագծի եզրափակող համերգով։ Կիրակի օրը Բեռլինում կատարվել են «Կատյուշա», «Մայիսյան վալս», «Տյոմնայա նոչ», «Դուրս էինք գալիս մենք Բեռլինից», «Երեք տանկիստ», « Սմուգլյանկա» և պատերազմական տարիներին տարածված հայտնի այլ երգեր։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Միխայիլ Տուրեցկին նշել է, որ այս համերգաշարով իրենք նշում են Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75֊ամյակը։ Նրանք իրենց երգերը կատարում են 7 լեզուներով և այդ կերպ ասես համատեղում և միավորում ողջ աշխարհը։

Տուրեցկին նշել է, որ իրենց մատուցած երաժշտական կոմպոզիցիաները «Ժողովրդական դիվանագիտություն» է, որն ի վիճակի է կամուրջներ կապել հասարակությունների միջև՝ «չնայած տարաձայնություններին քաղաքական և տնտեսական ոլորտներում»։

Համերգը, որ անցկացվել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, կայացել է նախազգուշական միջոցառումների պահպանմամբ՝ հանդիսատեսները պետք է լինեին դիմակներով, հարյուրավոր հանդիսատեսների հոսքերը բաժանվել և ուղղորդվել են, շարքերի միջև եղել են սահմանափակող ժապավեններ, աթոռները դասավորվել են այնպես, որ մարդիկ առավելագույնը երկուսով են նստել կողք֊կողքի։

Տուրեցկին նաև նշել է, որ համերգին մասնակցող կոլեկտիվների մասնակիցները յուրաքանչյուր 72 ժամը մեկ հանձնում են կորոնավիրուսի թեսթ։

Ասենք, որ համերգային շրջագայությունը այս կոլեկտիվները սկսել են սեպտեմբերի 17֊ին՝ Վիենայում կայացած ելույթով, որից հետո հանդես են եկել Բրատիսլավայում, Բուդապեշտում, Լյուբլյանայում, Հռոմում և Դրեզդենում։

Ասենք որ Իտալիայի մայրաքաղաքում ամպրոպը և անձրևը, թվում է, պիտի տապալեր համերգը, սակայն ռուսաստանցի արտիստները հանդես են եկել տեղում գտնվող մի ծածկի տակ, առանց, համերգային հագուստների, բեմի լուսավորության և միկրոֆոնների։ Այդ իմպրովիզացված համերգը ընթացել է ակապելլա։

«Հաղթանակի երգեր» նախագիծը Մախայիլ Տուրեցկին ստեղծել է 2015թ֊ին և նվիրել է Հայրենական պատերազմի հաղթանակի 70֊ամյակին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ