Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ. Շահնազարովը կարծում է, որ շատերը իրեն կարող են համարել իդեալիստ

10.01.2020


Ծագումով հայ, խորհրդային և ռուսական կինոյի հայտնի գործիչ, ռեժիսոր Կարեն Շահնազարովն օրերս ռուսական հեռուստատեսության «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ ռուսական իշխանությանը կոչ է արել որոշակիանալ երկիր լինելու իր կարգավիճակում ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության և եվրասիական տարածաշրջանում մեծաթիվ միջադեպերի լույսի ներքո: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «radiovan.fm»-ին:

Շահնազարովը հասկանում է Հայաստանին կամ Ադրբեջանին օժանդակելու կացության ողջ բարդությունը:

«Մի կողմից Հայաստանը դաշնակից է, ՀԱՊԿ անդամ: Բացի այդ, այնտեղ է մեր ռազմական բազան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, նախկին խորհրդային հանրապետությունը, նաև ժողովուրդը, որը Ռուսական կայսրության կազմում երկար է ապրել և, սկզբունքորեն, նրա հետ հարաբերությունները նույնպես կարևոր են»,- ասել է ռեժիսորը և ավելացրել, որ, սակայն, Ռուսաստանն անձամբ իր համար չի կարողանում պատասխանել գլխավոր հարցին:

Նա նշել է, որ իր մոտ կա այնպիսի զգացողություն, որ դա մետաֆիզիկական հարց է և Ռուսաստանը մինչև այժմ չի տվել դրա պատասխանը: «Ռուսաստանը արդյո՞ք կայսրություն է, թե՞ ինչ-որ մի առևտրային ձեռնարկություն, որը անցկացնում է խողովակաշարեր, նավթի առուծախ է անում, պատրաստում է վակցինաներ և վաճառում մեծ քանակներով»:

Ըստ Շահնազարովի, այսօր Ռուսաստանի գրավիչ կողմը այլ երկրների համար այն է, որ «կարող է գազն ավելի էժան գնով վաճառել»:

Ռեժիսորը, որպես ոչ վաղ պատմական անցյալի հետաքրքիր օրինակ հիշել է, որ «Սովետական Միությունը առաջարկում էր մի նախագիծ, որի համաձայն պետք է կառուցվեր ամենից լավ և արդար հասարակությունը հողագնդում»:

Շահնազարովը կարծում է, որ շատերը այս հիշողության համար իրեն կարող են համարել իդեալիստ և դրա հետ ինքը կհամաձայնի: Բայց չէ՞ որ, ընդգծել է նա, այդ ծրագիրն, այնուամենայնիվ, աշխատում էր:

«Իսկ հիմա մենք (Ռուսաստանը-խմբ.) հրապուրում ենք, օրինակ այն բանով, որ գազը կվաճառենք այն նույն գներով, ինչ-որ մեզ»,- նշել է Շահնազարովը և ավելացրել, որ դա շուկայական զրույց է և այս դեպքում, ինչպես էլ «վերաբերվես ամերիկացիներին, այնուամենայնիվ, նրանց մոտ գաղափարը պահպանվել է»:

Կարեն Շահնազարովը ընդգծել է, որ թեև ԱՄՆ-ն նույնպես ճգնաժամային վիճակում է, սակայն պահպանում է հասարակության համար լավագույն կազմակերպությունը լինելու գաղափարը և բոլորին առաջարկում է ապրել իր կանոններով...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 66 անգամ