Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

61-ամյա գեղարվեստական ղեկավարը մահացել է COVID-19-ից

10.14.2020


Նախօրեին, հոկտեմբերի 13-ին, կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզային դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Անդրեևը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Վարակի տարածման դեմ պայքարի մարզային օպերատիվ շտաբից հայտնել են, որ Անդրեևը կորոնավիրուսով հիվանդանալու հաստատված ախտորոշմամբ հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ:

Միխայիլ Անդրեևի ղեկավարությամբ Կալինինգրադի մարզային թատրոնը իր նոր՝ 74-րդ թատերաշրեջանը բացել է սեպտեմբերին:

Տեղեկացնենք, որ այսօրվա տվյալներով Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է մարտից ի վեր կորոնավիրուսով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը՝ 14.231:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 490 անգամ