Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զբաղեցվող նստարանի աջ, ձախ, թիկունքի և առջևի կողմերը

10.15.2020

Հոկտեմբերի 19֊ից, Մոսկվայում, պայմանավորված COVID֊19-ի դեմ պայքարի բարձր պատրաստվածության ռեժիմով, քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին ենթակա բոլոր հաստատությունների մուտքի տոմսերը այդ ընթացքում կվաճառվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «.interfax.ru»֊ին։

Տոմսերը վաճառելու ընթացքում պետք է նկատի առնվի մշակութային հաստատության ներսում գտնվողների միջև սոցիալական հեռավորության պահպանումը։ Դա նշանակում է, որ հանդիսասրահում ազատ կթողնվեն զբաղեցվող նստարանի աջ, ձախ, թիկունքի և առջևի կողմերը; Բացի այդ, վերջին շարքերի և անցումների մոտ սոցիալական հեռավորություն է համարվում այլ այցելուներից լիովին ազատ տարածությունը կամ այլ այցելուներից ոչ պակաս 1,5 մետր հեռավորության պահպանումը, նշված է մշակույթի դեպարտամենտի հրամանում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 478 անգամ