Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջատար դերասաններից մեկը վարակվել է կորոնավիրուսով

10.16.2020


Մոսկվայի «Սֆերա․ թատրոնը նախօրեին 10 օրով հետաձգել է իր բոլոր հայտարարված ներկայացումների ցուցադրությունը և անցել կարանտինային ռեժիմի՝ կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս արտակարգ միջոցառմանը թատրոնի ղեկավարությունը դիմել է այն բանից հետո, երբ առաջատար դերասաններից մեկի մոտ ախտանշվել է թեսթի բացասական պատասխան։

«Մենք ցանկանում ենք վտանգից հեռու պահել և հանդիսատեսներին և «Սֆերայի» աշխատակիցներին, այդ պատճառով ընդունել ենք մեզ համար ոչ հեշտ այդ որոշումը»,֊ հայտարարել է թատրոնը իր պաշտոնական կայքում։

Թատրոնը կրկին հանդիսատեսի առաջ իր դռները կբացի հոկտեմբերի 25֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 476 անգամ