Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին ստեղծագործությունը, որը Բենքսին չի նվիրել COVID 19֊ին

10.20.2020


Բրիտանական Նոթինգեմ քաղաքի շենքերից մեկի պատին օրերս հայտնվել է փողոցային հայտնի նկարիչ Բենքսիի հերթական աշխատանքը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Արվեստագետն այս անգամ պատկերել է աղջկա կերպար, որը պտտօղակի փոխարեն գոտկատեղով պտտում է հեծանիվի անվադող։ Նրա կողքին տեղ է գտել այն հեծանիվը, որի անվադողը աղջիկն օգտագործում է նախընտրած եղանակով։

Իլքեսթոուն փողոցում գտնվող շենքի պատին հայտնված ստեղծագործությունը ինչ֊որ մեկը փորձել է ծածկել սև ներկով; Բարեբախտաբար նկարն ավելի վաղ ծածկված է եղել պլաստիկե թափանցիկ վահանաշերտով;

Սա Բենքսիի 2020 թ․֊ն ստեղծած առաջին աշխատանքն է, որի թեման նվիրված չէ COVID 19֊ի համաճարակին։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 61 անգամ