Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է արտիստուհի Իրինա Սկոբցևան

10.20.2020

93 տարեկան հասակում մահացել է թատրոնի և կինոյի արտիստուհի Իրինա Սկոբցևան:

Սկոբցևան 20-րդ դարի ռուսական կինոյի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Սերգեյ Բոնդարչուկի կինն է, այսօր ռուսական բեմարվեստում և էկրանին յուրահատուկ շունչ հաղորդող նշանավոր արտիստ և ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկի մայրը:

Ինստագրամում արտիստուհու մահվան մասին հաղորդագրությունը տարածել է Ֆյոդոր Բոնդարչուկի «Art Pictures» ընկերության PR ղեկավար Մարիա Դալաքյանը, որն էլ փոխանցել է, որ Իրինա Սկոբցևայի հուղարկավորության ժամը և տեղը դեռ հայտնի չէ:

Սկոբցևան նկարահանվել է ավելի քան 60 կինոնկաեներում («Ես քայլում եմ Մոսկվայում», «Նրանք մարտնչում էին հայրենիքի համար», «Պատերազմ և խաղաղություն» և այլն):

Սկոբցևան իր դերասանական դեբյուտը կատարել է 1955թ.-ին՝ խորհրդային նշանավոր ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչի «Օթելո» ֆիլմում կատարելով Դեզդեմոնայի դերը: Իսկ 1956թ.-ին Կաննի փառատոնում նրան շնորհվել է « Կաննի փառատոնի միսիս հմայք» հատուկ կոչումը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 56 անգամ