Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին կրկին գնահատվում է մի քանի միլիոն դոլարով

10.23.2020


Լոնդոնի Sotheby՝s աճուրդի տանը օրերս բավականին բարձր գնով վաճառվել է բրիտանացի փողոցային անհայտ նկարիչ Բենքսիի հերթական աշխատանքը : Այս անգամ արվեստագետի վրձնին պատկանող «Ցույց տուր ինձ Մոնե» ստեղծագործության համար հայտնվել է մի գնորդ, որը վճարել է 9,8 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Կտավը պատկերում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Ճապոնական կամրջակ» ստեղծագործության կրկնօրինակը, բայց մեկ կարևոր վերապահմամբ: Բենքաին կամրջի տակով հոսող ջրանցքի մեջ նկարել է սպառողական հասարակությանը բնութագրող և նրա յուրահատուկ խորհրդանիշը դարձած սուպերմարկետի դեն նետված սայլակներ:

Ասենք, որ այս առևտրական գործարքը, գնի առումով, ամենաբարձրը չէ արդեն երկար ժամանակ հասարակության համար անհայտ մնացող նկարչի համար: Մինչ այդ նույն լոնդոնյան Sotheby՝s աճուրդային տունը 12 մլն դոլարով վաճառել էր նրա այն ստեղծագործությունը, որտեղ ծաղրալից ձևով ներկայացվում է Միացյալ թագավորության խորհրդարանը:

Բենքսին իր անձը չի բացահատում: Բացի նրա մերձավոր օգնականներից, որևէ մարդ նրան չի կարող ճանաչել: Ոչ ոք չգիտե, թե նա ինչպիսի՞ տեսք ունի և ի՞նչ է նրա իսկական անունը: Կան ոչ այնքան շատ քանակով լուսանկարներ և տեսագրություններ, որոնցում ենթադրաբար ներկա է նաև Բենքսին: Բայց դրանցում նրա դեմքը միշտ ծածկված է և որևէ բան զանազանելն անհնար է:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 468 անգամ