Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Գիբսոն. «Ես աղոթում եմ ձեր համար...»

10.26.2020

Հոլլիվուդյան կինոյի գերաստղ Մել Գիբսոնն անդրադարձել է Արցախյան պատերազմին և խոստովանել, որ աղոթում է ողջ հայ ժողովրդի, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այդ թեմայով արտիստը տեսաուղերձ է հղել, որը «Թագլուրը» փոխանցում է՝ հղում անելով «rti.com»-ին :

Ներկայացնում ենք Մել Գիփսոնի տեսաուղերձի հայերեն թարգմանության տեքստը:

«Ողջույն: Սա Մել Գիբսոնն է: Խոր տխրությամբ իմացա հայկական Արցախում վերջերս հակամարտության սրման մասին: Ես այստեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ հայ բարեկամներ ունեմ, և նրանք պատմում են իրենց տառապանքների մասին, իրենց մերձավորների կորստյան մասին:

Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին՝ շատ դիմացկուն է և մեծահոգի: Նրան վիճակվել է բախվել հսկայական դժվարությունների: Այդ մարդկանց ընդունակությունները, ինչպես դուք և ես գիտենք, անսահման են:

Ես աղոթում եմ ձեր համար այս դժվար ժամանակներում: Ես նաև աղոթում եմ, որպեսզի լինի խաղաղ լուծում: Եվ որպեսզի գերտերությունները խառվեն և ընդունեն ստեղծված իրավիճակը: Ես հուսով եմ, որ դուք կհասնեք խաղաղության:

Բարեկամներ մնացեք ուժեղ, շարունակեք անել ձեր գործը և թող աստված օրհնի ձեզ»:

Այսօր սեպտեմբերի 26-ն է: Առավոտյան ժամը 6-ին ավելի քան մեկ ամիս առաջ, սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից հրահրված Արցախյան երրորդ պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահ Դոնալդ Թրամփի գիտությամբ և հորդորով հակամարտող կողմերը խոստացան հաստատել հրադադար: Սակայն հայտարարված հրադադարի ժամից 45 րեոպե անց ադրբեջանական կողմը ռազմաճակատի որոշ հատվածներում կրկին վերսկսեց Արցախի մի շարք բնակավայրերի ռմբակոծությունը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 104 անգամ