Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձ է արվել գողանալ բնակարաններ

10.27.2020

Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանում ընթանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովի ունեցվածքի գողության մասին գործի քննությունը, որում մեղադրյալի կարգավիճակում հանդես են գալիս իրավաբան Միխայիլ Ցիվինը և նրա կինը՝ Նատալյա Դրուժինինան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»։

Ըստ քրեական գործի, սեպտեմբերի կեսերին հայտնի է դարձել, որ Ալեքսեյ Բատալովի ընտանիքից փորձ է արվել գողանալ բնակարաններ և այլ ունեցվածք։ Այդ խարդախության մեջ արտիստի հարազատները Ցիվինին և Դրուժինինային մեղադրում են, այն հիմքով, որ նրանք մի շարք գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով Բատալովի կինը և դուստրը զրկվել են 4 սենյականոց բնակարանի բաժնեմասից, դերասանի արվեստանոցից, երկու բնակարաններից, որոնցից մեկը գտնվում է Մոսկվայի Կուտուզովի անվան փողոցում և ավելի քան 8 մլն ռուբլու հասնող բանկային ավանդից։

Դատը շարունակվում է։



Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 104 անգամ