Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեպարդյեն վերադառնում է ֆրանսիական թատրոն

12.13.2013


Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն 10-ամյա ընդմիջումից հետո կրկին վերադառնում է թատերական բեմահարթակ: Նա հանդես կգա Փարիզի «Անտուան» թատրոնում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով այդ թատրոնի ղեկավարությանը:

Դեպարյեն հանդես կգա Ալբերտ Ռամսդելլա Հենրիի «Սիրային նամակներ» պիեսի բեմականացման 8 ներկայացումներում՝ զուգընկեր ունենալով կինոյի և թատրոնի հանրահայտ արտիստուհի Անուկ Էմեյին: Նշենք, որ պիեսը, որ թարգմանվել է 30 լեզուներով, գրված է նամակագրական ժանրով և ունի միայն երկու հերոս:

Ի տարբերություն Դեպարդյեի, Էմեն արդեն հարյուրավոր անգամներ հանդես է եկել այդ դերով, ընդ որում, հիմնականում հանրահայտ զուգընկերների հետ, որոնցից են նաև Ալեն Դելոնը, Ժան-Լուի Տրենտինյանը և Ֆիլիպ Նուարեն:

Ներկայացումը, որը տեղի կունենա հունվարի 4-11-ը, բեմադրել է Բենուա Լավինը:

Ավելացնենք, որ Ժերար Դեպարդյեն վերջին անգամ թատերական բեմահարթակ է դուրս եկել 2004 թ.-ին: Այդ ժամանակ նա հանդես էր գալիս Ջեյմս Լորդի՝ ըստ Հենրի Ջեյմսի վեպի գրված «Գազանը ջունգլիներում» ներկայացման մեջ: Այդ ժամանակ նրա խաղընկերուհին Ֆաննի Արդանն էր:

Վերջերս տված իր հարցազրույցներից մեկում Դեպարդյեն ասել էր, որ բացի բազմաթիվ կինոնկարներում նկարահանվելը, ինքը մտադիր է հանդես գալ նաև թատրոնում:
    Դիտվել է 583 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331>>հաջորդ