Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական ղեկավարը հիվանդացել է COVID 19-ով

10.28.2020


Ռուսաստանի կինոթատրոնների 15 տոկոսը կրկին փակվել են COVID 19-ի համաճարակի նոր հզոր բռնկման պատճառով: Այդ մասին ՌԴ նախագահի մշակույթի հարցերով խորհրդական Վլադիմիր Տոլստոյի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Տոլստոյը այդ կինոթատրոնների փակման մասին նշել է, որ դրանք «Դադարել են գոյություն ունենալ»: Նա ընդգծել է, որ դրանք հիմնականում փոքր կինոթատրոններ են և, ըստ որոշ կանխատեսումների, մինչև տարեվերջ նույն ճակատագրին կարժանան այդպիսի կինոթատրոնների 40 տոկոսը;

ՌԴ նախագահի խորհրդականը ասել է, որ ներկա պահին մշակվում են միջոցառումների ծրագրեր կինոթատրոնների ոլորտին օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ:

Այսօր, կորոնավիրուսի համաճարակի նոր ակտիվացման հետ կապված, Ռուսաստանի մայրաքաղաքում կրկին կայացվել է դպրոցների ավագ դասարաններում (6-11-րդ դասարաններում) դասերը հեռակա կարգով անցկացնելու որոշում, իսկ քրոնիկ հիվանդություններ ունեցող 65 տարեկանից բարձր քաղաքացիները պետք է պահպանեն տնային ռեժիմ :

Ի դեպ, այսօր կորոնավիրուսով հիվանդացության ախտորոշմամբ Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի թատերական գործիչ, ռեժիսոր Ռոման Վիկտյուկը:

83-ամյա Վիկտյուկը բուժումն ստանում է վերակենդանացման բաժնում:

Ավելացնենք, որ COVID 19 է ախտորոշվել նրա ղեկավարած թատրոնի անձնակազմի գրեթե կեսի մոտ: Այդ պատճառով թատրոնում հայտարարվել է կարանտին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 96 անգամ