Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սարիկ Անդրեասյան. «Ես նայեցի հայ երեխաների ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին...»

11.02.2020

Ռուսաստանում ապրող և ստեղծագործող հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամի էջում դիմել է Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցության մեջ մտած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկուն, որը թարգմանաբար ներկայացվում է «Թագլուրի» ընթերցողներին:

«Վովա, բարև @zelenskiy_official ! Այս լուսանկարները մոտ տաս տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ և ասացի, որ շատ եմ ուզում, որ խաղաս իմ ֆիլմում, և ես աներևակայելի ուրախ էի, երբ համաձայնվեցիր:

Ես հիշում եմ, թե ինչպես են պրոդյուսերները տարբեր մեթոդներով փորձում իրենց մտավոր մշակութային ֆանտազիաները ներդնել իմ ֆիլմում, և դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ, ինչպես Կիևում քեզ ցույց տվեցի մոնտաժի առաջին տարբերակը, և դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ, թե ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը և քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպտեց մատուցողին, իսկ դու կանգնեցրիր նրան և ասացիր․ «Քաղաքավարի եղիր, նա մարդ է»։

Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում և միմյանց շնորհավորեցինք՝ երեխաների ծննդյան կապակցությամբ, և նույնիսկ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ: Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի և բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես:

Իսկ երեկ ես նայեցի հայ երեխաների ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարևաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի քեզ ասել ՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ դուք նստում եք այդ «աթոռներին», այն ամենը, ինչ մարդկային ու լավ է` թողնում եք անցյալում: Ես Կալիֆորնիայից մինչև Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես և իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ նման պատմություն կա․ ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 94 անգամ