Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակույթում ստեղծագործական հաջողակների սերունդը

11.04.2020


Նախօրեին, նոյեմբերի 3-ին, Ռուսաստանի արվեստների պետական գրադարանը Ստրաստնու ճեմուղում առաջին անգամ կազմակերպել է իր ֆոնդային նյութերի փողոցային ցուցադրություն, որը կրում էր «Գոյատևել, որպեսզի արարես: Նվիրվում է պատերազմի երեխաներին» վերնագիրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ցուցահանդեսի հերոսները աշխարհում հայտնի ռուսաստանցի արվեստագետներն էին՝ Անդրեյ Տարկովսկին, Վասիլի Լանավոյը, Եվգենի Եվստիգնեևը, Վերա Վասիլևան, Տատյանա Դարոնինան, Գալինա Վիշնևսկայան, Մարկ Զախարովը, Ալեքսանդրա Պախմուտովան, Լյուդմիլա Զիկինան և այլոք:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը պատմում է նրանց մասին, որոնք ոչ թե պարզապես անցան երկրի համար սարսափելի ժամանակի միջով, այլ կարողացան հետպատերազմական տարիներին զարգացնել իրենց տաղանդները:

«Նրանք վերապրել են, որպեսզի արարեն: Մենք հավատում ենք, որ այս ցուցահանդեսը կներշնչի երիտասարդ մարդկանց, որոնք այսօրվա ժամանակաշրջանը դժվար են համարում իրենց ընդունակությունները զարգացնելու համար»,- նշել է գրադարանի տնօրեն Ադա Կոլգանովան:

Ցուցադրանքում տեղ են գտել ներկայացված բազմաթիվ հայտնի հերոսների մանկական և ժամանակակից լուսանկարները, որոնք լրացվել են հիշողությունների ոչ ծավալուն տեքստերով: Դրանք հիմնականում առնչվում են հետագայում հայտնի արվեստագետ կամ արվեստի գործիչ դարձած մարդկանց պատերազմական տարիներին անցկացրած մանկությանը, կենսագրության ինչ-ինչ հիշարժան դեպքերին, ապրելու, մաքառելու, հոգևոր հարուստ կայծերը և մարդասիրությունը պահպանելու նրանց կարողությանը:
1930-ականներին ծնվածների սերունդը Ռուսաստանի մշակույթի պատմության մեջ դասվում են ստեղծագործական հաջողակ կյանքով ապրածների շարքերում:

Ցուցահանդեսը կաշխատի մինչև դեկտեմբերի 2-ը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 95 անգամ