Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ռուսաստանցի հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին

11.06.2020


Այսօր, նոյեմբերի 6-ին, 86 տարեկանում կյանքից հեռացել է ռուսաստանցի հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Հոկտեմբերի սկզբներին արտիստը հայտարարել էր իր բեմական գործունեությունն ավարտելու մասին:

«Միխայիլ Ժվանեցկու հանրային գործունեությունը ավարտված է: Ոչ միայն կարանտինի պատճառով: Նա, հասկանում եք, հասակը չի թողնում նրան հանդես գալ նախկին բարձր մակարդակով: Այդ իսկ պատճառով «Երկրի հերթապահը» հաղորդումը փակվել է դեռ անցյալ տարի, և այն էկրան չի բարձրանում, և հարցազրույց չի տալիս»,- հայտարարել էր արտիստի ներկայացուցիչը դեռ մոտ մեկ ու կես ամիս առաջ:

Խորհրդային և ռուսաստանցի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին, ժողովրդական դերասան էր և բազմաթիվ պատվավոր մրցանակների դափնեկիր:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 89 անգամ