Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հուշարձան նշանառուին

11.09.2020


Ռուսաստանի Սախա Հանրապետության Յակուտսկ քաղաքում կառուցվել է հուշարձան՝ նվիրված Երկրորդ Համաշխարհային պատերազմում մարտական ամենալավ ցուցանիշն արձանագրած նշանառուներից մեկին՝ Իվան Կուլբերտինովին: Հուշարձանը տեղադրվել է մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»–ին:

Հուշարձանը կառուցվել է Սախա Հանրապետության (Յակուտիայի) բնակչության հանգանակած գումարով և Ռուսաստանի վարչատարածքային այս միավորման բյուջեի ֆինանսավորմամբ:

Իվան Կուլբերտինովը ծնվել է 1917թ.-ին: Զբաղվել է որսորդությամբ: 2-րդ Համաշխարհային պատերազմին մասնակցել է խորհրդային բանակի 7-րդ օդա-դեսանտային գվարդիական հրաձիգային գնդի 23-րդ դահուկային բրիգադի շարքերում և հասել է մինչև Գերմանիա:

Ավելացնենք, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Յակուտիայից ռազմաճակատ է զորակչվել 62 հազար մարդ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 89 անգամ