Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերջին 10 տարում առավել մեծ պահանջարկ վայելող մանկական գրքերը

11.19.2020


Վաղը՝ նոյեմբերի 20-ին, նշվում է երեխայի համաշխարհային օրը: Այդ առթիվ ռուսական «ЛитРес» գրքի ծառայությունը հրապարակել է այդ երկրում վերջին 10 տարում առավել մեծ պահանջարկ վայելող մանկական էլեկտրոնային և աուդիոգրքերի վարկանիշային ցանկը:

Ներկայացնում ենք այդ գրական գործերի առաջին երեք հորիզոնակները զբաղեցրած ստեղծագործությունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այդ ցանկում առաջին տեղում ֆրանսիացի հայտնի օդաչու-գրող Անտուան դ՝Սենտ-Էքզյուպերիի «Փոքքրիկ իշխանն» է:

Երկրոդը՝ Բոդո Շեֆերի «Մանի անունով շնիկը» զարգացնող և ճանաչողական գիրքն է, որում խոսել իմացող լաբրադոր ցեղատեսակի շնիկը մատչելի ձևով պատմում է փողերի մասին և տալիս ֆինանսների վերաբերյալ գրագիտության առաջին դասերը:
Երրորդը՝ Շվեդ կին գրող Չերսթին Լունդբերգ Խանի «Թխած երջանկություն» հեքիաթն է:

Հավելենք, որ 2020թ.-ի գարնանը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ինքնամեկուսացման շրջանում, ձմռան առևտրաշրջանառության համեմատությամբ ռուսաստանցիների մոտ մանկական գրականության պահանջարկը աճել է 35,5 տոկոսով:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 503 անգամ