Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նամակ UNESCO-ին՝ քրիստոնեական ժառանգությունը պահպանելու մտահոգությամբ

11.20.2020

Ռուսաստանցի մի խումբ մշակութային գործիչներ բաց նամակով դիմել են UNESCO-ին՝ խնդրելով Ղարաբաղում գտնվող ճարտարապետական, արվեստի և քրիստոնեական մշակույթի հուշարձանները ընդգրկել համաշխարհային ժառանգության ցուցակում՝ դրանց հետագա պահպանության նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvrain.ru»-ին:

Նամակն ստորագրել են Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենտզիսը, Բորիս Գրեբենշչիկովը, Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսայ Գերման-կրտսերը, Էդուարդ Բոյկակովը, Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաեվան, Յուլիա Աուգը և այլոք:

Նամակի հեղինակները խոր մտահոգություն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության ճակատագրի համար, որոնք «հայտնվել են վտանգի մեջ և պատերազմական գործողությունների ավարտից հետո կարող են ոչնչացվել, քանդվել և ենթարկվել վանդալիզմի»:

«Մենք խնդրում եմ UNESCO-ին օգտագործել իր ողջ հեղինակությունը և իրավասությունները հուշարձանները փրկելու համար... նրանց անհրաժեշտ կարգավիճակ տալու և համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար»,- նշել են հեղինակները:

Ըստ նրանց, Ղարաբաղի մշակութային ժառանգությանը «կարող է սպասել այնպիսի ողբերգական ճակատագիր, որոնք ավելի վաղ բաժին են հասել սիրիական Պալմիրային»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 77 անգամ