Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Բելդիյան.«Եվ պետք չէր հարված ստանալուց հետո պատասխանել մյուս այտը դեմ տալով»

11.30.2020


Այսօր, նոյեմբերի 30-ին Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի Նոր բեմում կներկայացնեն «Լեգենդ կաղոտիկի մասին» նոր ներկայացումը, որի համար գրական հիմք են ծառայել հին իսլանդական ասքերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Վախթանգովցիներն այս նոր ներկայացմամբ մեկնարկ են տալիս «Թատերական զուգահեռներ: Ճանապարհորդություն չորս մասով» խորագիրն ստացած իրենց նոր նախագծին, որը կյանքի է կոչվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի արվեստանոցի չորս շրջանավարտների կողմից:

«Լեգենդ կաղոտիկի մասին» ներկայացումը ռեժիսոր Վլադիմիր Բելդիյանը բեմադրել է ըստ նորվեգացի գրող Բյորնսոն Բյորնսթեռնի «Հուլդա կաղոտիկը» պիեսի, որի գործողությունները ծավալվում են հին վիկինգների ժամանակներում:
Նորվեգիայի պատմության այդ ժամանակներում միմյանց դեմ մարտնչում էին ջուրն ու կրակը, քարերն ու քամին, կիրքն ու գթասրտությունը, քրիստոնեությունն ու հեթանոսությունը: Իսկ այդ գոյամարտի հիմքում մարդն է:

«Հյուսիսի հեթանոսական ժառանգությունը դրամատուրգ և իսկական նորվեգացի, այն հողի ժառանգ, որի տերերը մի ժամանակ վիկինգներն էին, Նորվեգիայի հիմնի հեղինակ Բյորնսոն Բյորնսթեռնի համար չի եղել դատարկ հնչյուն: Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, քան կա հիմա... Եվ պետք չէր հարված ստանալուց հետո պատասխանել մյուս այտը դեմ տալով»,- նշել է այսօրվա ներկայացման պրեմիերայի ռեժիսորը:

Ասենք, որ «Թատերական զուգահեռներ: Ճանապարհորդություն չորս մասով» նախագծի ռեժիսորական խմբի անդամները (Վլադիմիր Բելդիյանը, Հուգո Էրիքսենը, Գուլնազ Բալպեիսովան, Անատոլի Շուլաևը)Վախթանգովի անվան թատրոնում իրենց դեբյուտները կատարել են 2016թ.-ին, իսկ 2018թ.-ին նրանք համատեղ թողարկել են «Ստեֆան Ցվեյգ: Նովելներ» բեմադրությունը և այսօր ընդունել են վարպետի առաջարկությունը՝ թատրոնի 100-րդ թատերաշրջանում կրկին հանդես գալ ընդհանուր նախագծով, որի շրջանակներում հաջոդրաբար կներկայացվեն նաև Օսկար Ուայլդի «Սալոմե», Լոպե դե Վեգայի «Հիմարիկ» և Գեորգ Բյուխների «Վոյցեկ» ստեղծագործություններով պատրաստված նոր բեմադրությունները:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 804 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ