Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի թատրոնը՝ կոռուպցիոն աղմուկի մեջ

12.03.2020


Օրերս Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան թատրոնում պայթել է կոռուպցիոն մեծ աղմուկ: Քաղաքի Կրասնոգվարդեյսկի շրջանային դատարան է ուղարկվել պետական մշակութային հաստատությանը պատկանող դրամական միջոցների վերաբերյալ մեղադրական եզրակացություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մեղադրանք է ներկայացվել «Թատերական դեկորացիաների արհեստանոց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին: Այդ փաստաթղթի համաձայն հաստատության ղեկավարը 2011-2014թթ.-երի ընթացքում պայմանագիր է կնքել Մեծ դրամատիկական թատրոնի համալիրում տեխնիկական վերազինման համար:

Մեղադրանքում դատախազությունը նշել է, որ տնօրենը նախապես իմացել է, որ փաստաթղթում նշված գործերը չէին կատարվելու, բայց դրանում առկա են չփաստարկված տեղեկություններ:

Արդյունքում՝ «Թատերական դեկորացիաների արհեստանոց» ընկերության հաշվեհամարին է փոխանցվել 2 միլիոն ռուբլի, որն էլ հետագայում գողացել են:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 385 անգամ