Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Յուրաքանչյուր մրցանակակիր հեղինակ ստացել է 1 մլն ռուբլի

12.14.2013


Մոսկվայում կայացել է «Դեբյուտ» 14-րդ գրական մրցանակաբաշխությունը, որը անցկացվում է այն երիտասարդ գրողների միջև, ովքեր ստեղծագործում են ռուսերեն լեզվով: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:

Մրցույթին ներկայացված 75 հազար աշխատանքններից մրցանակաբաշխության հանձնաժողովը առանձնացրել է 20-ը, որոնց միջև էլ տեղի է ունեցել 6 անվանակարգերում լավագույն ստեղծագործությունների ընտրությունը («Մեծ արձակ», «Փոքր արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Ամենահաջողված էսսե», «Լավագույն ֆանտաստիկա»):

Բոլոր հաղթողները ստացել են 1-ական մլն ռուբլի: Մրցանակային գումարները տրամադրել է «Սերունդ» հիմնադրամը: «Մրցույթի գլխավոր իմաստն այն է, որ հեղինակների վրա դրվեն այնպիսի կողմնորոշիչներ, որոնք ցույց տան, որ կա այսպիսին և նրան արժե կարդալ», ասել է այդ գրական մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Պավել Սանաևը:
    Դիտվել է 647 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788