Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոստիկաները հայտնաբերել են Խորհրդային կինոդերասանուհու անշնչացած մարմինը

12.03.2020

Օրերս իր բնակարանում մոսկվացի իրավապահները հայտնաբերել են Խորհրդային կինոդերասանուհի Նինա Ակիմովայի անշնչացած մարմինը: Նախնական տվյալներով 75-ամյա կնոջ մահը վրա է հասել բնական պատճառներով, սակայն ոստկանությունը ստուգումներ է անցկացնում: Այդ մասին տեղեկացնում է «mk.ru»-ն:

Բանն այն է, որ հանգուցյալի մարմնի, գլխի տարբեր հատվածներում և դեմքին արձանագրվել են կապտուցներ և ուռուցքներ:

2019թ.-ին դերասանուհին հարվածներից առաջացած վնասվածքներով մեկ անգամ արդեն հոսպիտալացված է եղել, իսկ 2020թ.- նոյեմբերին պարզապես անհետացել էր և տևական շրջան Ռուսաստանի ակադեմիական երաժշտական թատրոնում չէր ներկայացել աշխատանքի՝, որի կապակցությամբ էլ թատրոնի տնօրեն Սոֆյա Ապֆելբաումը դիմում էր ներկայացրել ոստիկանություն:

Նինա Ակիմովան այս թատրոնում աշխատում էր 1983թ.-ից:

Խորհրդային կինոյի սիրահարները դերասանուհու աշխատանքներին կարող են ծանոթանալ, օրինակ, «Դուել» և «Փոթորիկ» ֆիլմերում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 397 անգամ