Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեյվ Բրուբեկ -100

12.07.2020


Դեկտեմբերի 6-ը ամերիկյան երաժտական մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Դեյվ Բրուբեկի ծնդյան օրն էր: Լրացավ ջազմենի ծննդյան 100-ամյակը:

Նա հայտնի դարձավ 50-ական թվականներին և որպես դրա առհավատչյա հանդիսացավ հեղինակավոր «Time» հանդիսի կազմին 1954թ.-ին հայտնված նրա լուսանկարը: Սա կարելի է համարել ամերիկյան երաժշտական հանրության կողմից սիրո առաջին դրսևորումը: Նշենք, որ դրանից առաջ այս նշանավոր պարբերականն իր կազմին տպագրել էր ջազի միայն մեկ ներկայացուցչի՝ Լուի Արմսթրոնգի նկարը:

Բրուբեկի երաժշտությունը, որ հաճախ անվանում են «cool jazz» մի կողմից հենվում է Բախի երաժշտության, մյուս կողմից բացարձակ նոր ռիթմերի վրա: Շատ մասնագետների կարծիքով այդպիսի ռիթմեր մինչև Բրուբեկը, դեռ ոչ մի երաժիշտ չէր օգտագործել:

Այդ ռիթմերը նրա մեջ էին մտել մանկությունից, երբ գրեթե դասական կովբոյ հոր հետ սուրում էր ձիով՝ հորից ոչ պակաս հմտությամբ: Իսկ հետո այդ սլացքը, որպես «cool jazz» տեղափոխվեց երաժշտական տիրույթներ...

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 533 անգամ