Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սառը պատերազմն ավարտելու առաջին քայլը

12.14.2020


Ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը և ավստրիացի սցենարիստ, ռեժիսոր և դերասան Քրիստոֆ Վալցը կմարմնավորեն ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչյովին Paramount Pictures ստուդիայում նկարահանվող հեռուստատեսային սերիալում: Այդ մասին «hollywoodreporter»-ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուր»-ը:

Հեռուստասերիալի հիմքում ընկած է «Ռեյգանը Ռեյկյավիկում. 48 ժամ, որը վերջ տվեց սառը պատերազմին» գիրքը, որի հեղինակը ԱՄՆ-ի զինվածության և զինաթափման հսկողության գործակալության նախկին տնօրեն Քեննեթ Էդելմանն է: Նշենք, որ այս գործակալությունը գործունեություն է ծավալել 1961-1999թթ.-երին, իսկ Էդելմանն այն գլխավորել է 1983-1987թթ.-երի ընթացքում՝ Ռեյգանի նախագահության տարիներին:

Հիշեցնենք, որ 1986թ. հոկտեմբերի 11-12-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացավ Գորբաչյով- Ռեյգան հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ատոմային զենքի զինաթափման հիմնախնդիրների հետ կապված հարցեր: Թեև այդ ժամանակ այդ մահաբեր զինատեսակի վրա հսկողություն սահմանելու վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ չարձանագրվեցին, սակայն կողմերը որոշակի առաջխաղացում ունեցան միջին հեռավորության հռթիռների վերացման և ռազմավարական հարձակողական զինատեսակները կրճատելու երկխոսության մեջ:

Քաղաքագետների գնահատմամբ այդ հանդիպումը համարվում է սառը պատերազմն ավարտելու ուղղությամբ առաջին քայլը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 410 անգամ