Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մուրճիկը եկամուտներ է բերում հազվադեպ գրքերի աճուրդում

12.18.2020

Մոսկվայում «Լիտֆոնդ» աճուրդի տանը վաճառքի է հանվել Ալեքսանդր Պուշկինի արձակ գործերի առաջին ժողովածուն, որը հրատարակվել է 1834թ.-ի օգոստոսին: Այն մուրճիկի հարվածով անցել է նոր սեփականատիրոջը 8,5 մլն ռուբլով: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»:

«Պատմվածքներ, Ալեքսանդր Պուշկինի հրատարակություն» (1834թ) գիրքն աճուրդում ամենաթանկ լոտն է դարձել, որի մեկնարկային գինը սահմանվել էր 3,2 մլն ռուբլի:

Այս ժողովածուում տեղ են գտել «Ղառի դամա» պատմվածքը, որը մինչ այս ժողովածուն, միայն մեկ անգամ է ներկայացված եղել ընթերցողին, գրողի կյանքի օրոք հրատարակվող «Գրադարան ընթերցանության համար» հանդեսի 1834թ.-ին լույս տեսած 2-րդ համարում: Գրքում զետեղված է նաև «Բելկինի պատմություններ» ստեղծագործության երկրորդ հրատարակությունը և «Պյոտր Մեծի արաբը» վեպի երկու գլուխները:

Աճուրդում վաճառվել են նաև Նիկոլայ Գոգոլի կենդանության օրոք հրատարակված նրա երկու գրքերը «Արաբեսկներ» (2,4 մլն ռուբլի) և 1842թ.-ին հրատարակված ստեղծագործությունների ժողովածուն (կրկին՝ 2,4 մլն ռուբլի): Ասենք, որ երկու գրքերի մեկնարկային գինը սահմանված է եղել 1,8 մլն ռուբլի:

Հավելենք, որ հազվադեպ գրքերի աճուրդային վաճառքից «Լիտֆոնդ» աճուրդի տունը դեկտեմբերին կայացած միջոցառման ընթացքում, ընդհանուր առմամբ, ունեցել է 25 մլն ռուբլու եկամուտ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 381 անգամ