Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մատանիների տիրակալի» ռեժիսորը կներկայացնի «The Beatles»-ին

12.22.2020

Նորզելանդացի կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնը, որը հայտնի է համաշխարհային համբավ ի հասած «Մատանիների տիրակալը» հեռուստատեսային սերիալով, օրերս հրապարակել է թեմատիկ մի դրվագ, որը ներկայացնում է լիվերպուլյան լեգենդար քառյակին՝ «The Beatles» համույթին նվիրված նոր վավերագրական ֆիլմիը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

«Ֆիլմն արդեն պետք է ավարտած լինեինք: Սակայն ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ մեզ վրա թափվեց COVID-19 համաճարակը: Լավ է միայն այն, որ մենք մոնտաժում ենք Նոր Զելանդիայում, որտեղ վիրուսը գրեթե հաղթահարվել է: Այդ պատճառով կարող ենք վերադառնալ մեր նախագծին»,- ասել է Փիթեր Ջեքսոնը:

Ռեժիսորը տեղեկացրել է, որ իր ձեռքի տակ կա քառյակի անդամների մասնակցությամբ 56 ժամ տևողությամբ նկարահանված հին փաստական կինոնյութ, որը նախկինում որևէ տեղ չի ցուցադրվել: Նա նաև նշել է, որ ֆիլմի մոնտաժը արված է կիսով չափ, իսկ իր հրապարակած դրվագն այդ կինոնկարի թրեյլերը չէ և նույնիսկ դրա մեջ չի ընդգրկված: Իսկ կինոնկարը ամբողջությամբ պատրաստ կլինի և հանդիսատեսին կներկայացվի 2021թ.-ին:

«360» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ վավերագրական հին կինոժապավենների հեղինակը Մայքլ Լինդսեյ-Հոթն է, որը The Beatles համույթի հետ 1969թ.-ին նկարահանել է Get Back հեռուստատեսային կինոնկարը: Այդ ժապավենը անդրադարձել է քառյակի թողարկած հանրահայտ Let It Be ալբոմին և Սևիլ Ռոու շենքի տանիքին կայացած լեգենդար համերգին:

Ասենք, որ ֆիլմը այդպես էլ չի ներկայացվել երբևէ:

Փիթեր Ջեքսոնը իր նոր ֆիլմը նախատեսում էր ներկայացնել 2020թ.-ի սեպտեմբերին: COVID-19-ի պատճառով այդ ժամկետը տեղափոխվել է 2021թ.-ի ամառ:

The Beatles համույթը ձևավորվել է 1960թ.-ին: 1970թ.-ին այն քանդվեց և նրա անդամները համերգային գործունեությամբ սկսեցին զբաղվել առանձին-առանձին: Լիվերպուլյան քառյակի կազմում էին Փոլ Մաքարթնին (բաս գիթառ, գիթառ, վոկալ), Ջոն Լենոնը (գիթառ, վոկալ), Ջորջ Հարիսոնը (գիթառ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ):

2020թ.-ին Փոլ Մաքարթնին հայտարարեց, որ The Beatles համույթը քանդվել է «ընտանեկան վեճի պատճառով»:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 617 անգամ