Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասնավոր դպրոցներին կտրամադրեն մշակութային ժառանգության օբյեկտներ

12.24.2020


Ռուսաստանի դաշնային խորհուրդը մշակել է օրենքի նախագիծ, որի հաստատումից հետո այդ երկրի մասնավոր կրթօջախներին կփոխանցվեն մշակութային ժառանգության օբյեկտներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հատկանշական է, որ օրենքի նախագիծը առաջարկում է կրթական կամ մշակությաին գործունեությունն իրականացնող հաստատություններին այդ օբյեկտները տրամադրել անվարձահատույց: Դա հեղինակների կարծիքով կտա «դրական արդյունք, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, մշակութային ժառանգության օբյեկտների տնտեսական շրջանառության մեջ չներքաշելը երկարատև ժամանակաշրջանում վերածվում է դրանց խարխլման, դրանց հետ կապված առարկանների կորստյան կամ անօրինական օգտագործման պատճառ»:

Այս փաստաթուղթը պարզաբանող ուղեկից գրության մեջ նշված է, որ այսօր Ռուսաստանում 178 մշակութային ժառանգության օբյեկտ արդեն տնօրինվում են մասնավոր կրթական հաստատությունների կողմից:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 85 անգամ