Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծննդյան տոները կնշվեն առցանց

12.24.2020


Այս տարվա կաթոլիկական եկեղեցին Բեթխեհոմում Ծննդյան տոները կնշի առանց ուխտավոր հավատացյալների մասնակցության: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «smotrim.ru»-ին:

Յուրաքանչյուր տարի հավատացյալներն աշխարհի ամենատարբեր վայրերից հավաքվում են Հիսուս Քրիստոսի հայրենիքում, որպեսզի մասնակցեն տոնական հոգևոր ծեսերի: Սակայն, այս տարի, COVID 19-ով պայմանավորված, նրանք այդ իրադարձությանը կկարողանան հետևել միայն առցանց ձևաչափով:

Դեկտեմբերի 18-ին Պաղեստինի իշխանությունները հայտարարեցին մինչև դեկտեմբերի 31-ը ՀՈԵԴԱՆԱՆ ԳԵՏԻ Արևմտյան հատվածում արտակարգ սանիտարական դրություն սահմանելու մասին: Դա պայմանավորված է կորոնավիրուսով հիվանդացության թվի ավելացմամբ:

Ծննդյան տոնի օրերին Բեթխեհեմը լրիվ փակ է լինելու այցելություննեի համար: Այնտեղ 19:00-ից մինչև 06:00-ն գործելու է պարետային ժամ:

Ըստ ավանդության գլխավոր ծննդյան պատարագը տեղի կունենա ֆրանցիսկական եկեղեցու սուրբ Եկատերինա եկեղեցում: Այն կհեռարձակվի և հասանելի կլինի աշխարհի բոլոր հավատացյալներին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 89 անգամ