Վախճանվել է նորաձևության հսկա Պիեռ Կարդենը12.29.2020
98 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հանրահայտ մոդելյոր Պիեռ Կարդենը: Այդ մասին Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «gazeta.ru»-ին:
Պիեռ Կարդենը ծնվել է 1922թ.-ին Իտալիայում: Կարիերան սկսել է1946թ.-ին որպես թատերական նկարիչ: Այնուհետև աշխատել է Քրիստիան Դիորի ատելիեյում, իսկ 1950թ.-ին հիմնել է սեփական նորաձևությունների տունը:
Նա պատենտավորել է ավելի քան 500 գյուտ, որոնց թվում բարձր ճիտքերով կոշիկներ, մինի-սարաֆաններ, կանացի գունավոր գուլպաներ, կոճակավոր նեղ տաբաթներ և այլն:
Կուտյուրեներից առաջինը Կարդենն է ստեղծել սպառողների լայն շրջանակներին հասցեագրված հավաքածոներ, որը ներկայացրել է Փարիզի Printemps հանրախանութում: Նրա այս քայլը փարիզյան բարձր նորաձևության սինդիկատը ընկալեց որպես հանդուգն արարք և նրան հեռացրեց իր շարքերից:
1985թ.-ին Կարդենը դարձավ Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի կազմում ընտրված առաջին կուտյուրեն՝ դառնալով այդ հաստատության պատվավոր ակադեմիկոս:
Նրա անունով աստղ կա տեղադրված Հոլլիվուդի փառքի արահետում: