Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսասրահները 25֊ի փոխարեն կլցվեն 50 տոկոսով

01.15.2021


Սանկտ֊Պետերբուրգում փոխել են թատերական հանդիսասրահների նստատեղերի ծավալները զբեղեցնելու թույլատրելի չափը։ Հունվարի 16-ից հանդիսասրահները հնարավոր կլինի լցնել ոչ թե 25, այկ 50 տոկոսով; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Քաղաքային իշխանությունները նաև տեղեկացրել են, որ մինչև 16 տարեկան երեխաների խմբային այցերի թվաքանակի սահմանափակումները կշարունակվեն մինչև հունվարի 31֊ը։

Անշուշտ, հանդիսատեսները թատրոն հաճախելիս կրկին խստորեն պետք է պահպանեն անվտանգության կանոնները՝ կրելով դիմակներ և ձեռնոցներ։

Ասենք որ Պետերբուրգում ավելի վաղ մտցվել էին լրացուցիչ սահմանափակումներ՝ կապված կորոնավիրուսով հիվանդացության աճի հետ։ Այսպես, ամանորին փակ են եղել ցուցահանդեսներն ու թանգարանները, կինոթատրոններն ու թատրոնները։ Մասսայական միջոցառումներն արգելված են եղել, իսկ ռեստորանները գործել են հատուկ գրաֆիկով։

Հունվարի սկզբին արձանագրված համաճարակային մեղմ ֆոնը թատրոններում հնարավորություն է տվել կրկին իրենց դռները բացել հանդիսատեսների առջև։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 667 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ