Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆինանսավորումը կդադարեցնեն համասեռամոլությունը մանկապղծությանը հավասարեցնելու համար

12.16.2013


Նիդերլանդներում հնարավոր է դադարեցվի Վալերի Գերգիևի՝ Ռոտերդամում անցկացվող «Գերգիև-փառատոնի» ֆինանսավորումը, այդ մասին այսօր հաղորդել է «ЭХО Москвы» ռադիոկայանը: Դա կարող է իրականություն դառնալ այն բանից հետո, երբ Ռոտերդամի քաղաքապետարանում վիրավորական համարեն այն արտահայտությունը, ըստ որի անվանի դիրիժորը հավասարության նշան է դրել համասեռականության և մանկապղծության միջև:

Նշենք, որ «Գերգիև-փառատոնը» ունի 18 ամյա պատմություն, իսկ 2013թ.-ին նրան հատկացված սուբսիդիանները կազմել են 266.250 եվրո:

Գերգիևի բարձրաձայնած կարծիքից գոհ չեն նաև Գերմանիայում: Ինչպես հաղորդում է «Colta.ru» կայքը դեկտեմբերի 18-ին, երբ Վալերի Գերգիևը կղեկավարի Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գլխավոր դիրոժորի պաշտոնը ինքը ստանձնելու է 2015թ.-ին, նրա դեմ կկազմակերպվի բողոքի ակցիա: Այդ օրը սեռական փոքրամասնության շահերի պաշտպանները կհավաքվեն Մյունխենի ֆիլհարմոնիայի շենքի մոտ և կբողոքեն Ռուսաստանում այդպիսի կողմնորոշում ունեցողների նկատմամբ ցուցաբերվող խտրականության դեմ:

Այս ամենին ի պատասխան, Գերգիևը հայտարարել է, որ չի կարելի իրար խառնել քաղաքականությունը և արվեստը: Նա նաև նշել է, որ «Համասեռականության քարոզն արգելող» օրենքից բողոքողները նույնիսկ կարգին չեն կարդացել այդ փաստաթուղթը:

Նշենք, որ «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունեցողները նման ելույթներ են ունեցել նաև Գերգիևի Նյու-Յորքում և Լոնդոնում տեղի ունեցած հյուրախաղերի ժամանակ:
    Դիտվել է 491 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395