Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային մրցույթ, որը կացկացվի առցանց և ցանցից դուրս

01.21.2021

Հերթական Մեծ մանկական միջազգային փառատոնին են նախապատրաստվում Մոսկվայի նահանգային թատրոնում, որը նախատեսված է մեկնարկել 2021թ․֊ի սեպտեմբերի 1֊ին։ Այժմ ընթացքի մեջ է մրցութային ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral.ru»֊ին։

Դիմումներն ընդունվում են թե պետական և թե ոչ պետական պրոֆեսիոնալ թատերախմբերից, կինո և անիմացիոն ստուդիաներից, որոնք ստեղծագործում են երեխաների և պատանիների համար։

Փառատոնին կարող են մասնակցել բեմադրություններ և կինոնկարներ, որոնց պրեմիերաները կայացել են 2019 կամ 2020թթ․֊երին։ (Տարիքային սահմանափակումը՝ 3+ մինչև 16+)։

Թվով 4֊րդ Մեծ մանկական միջազգային փառատոնը կրկին կներկայացնի երեխաներին հասցեագրված արվեստի տարբեր ձևաչափերի ու ժանրերի գործեր, հանդիսատեսներին կծանոթացնի աշխարհի տարբեր վայրերից ժամանած կոլեկտիվների հետ։ Նախատեսվում է, որ մրցութային ծրագիրը կանցկացվի երկու ձևաչափով առցանց և ցանցից դուրս։ Ավանդության համաձայն փառատոնի հաղթողներին կորոշի 6-ից 16 տարեկաններից ձևավորված անկախ մանկապատանեկան ժյուրին։

Դիմումների ընդունումը կեզրափակվի մարտի 20֊ին։

Մեծ մանկական միջազգային փառատոնը նախաձեռնում է Մոսկվայի նահանգային թատրոնը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովի գլխավորությամբ։

Նշենք, որ նախորդ՝ թվով 3֊րդ համանման միջոցառումը անցկացվել է 2020թ․֊ի հոկտեմբերի 17֊ից նոյեմբերի 30֊ին՝ առցանց; Այդ ժամանակ փառատոնին մասնակցել է 80 ստեղծագործական կոլեկտիվ։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 358 անգամ