Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Նաթալի Դելոնը

01.21.2021

79 տարեկանում Կյանքից հեռացել է Ֆրանսիացի հանրահայտ կինոստղ Ալեն Դելոնի նախկին կինը՝ Նաթալի Դելոնը։ Այդ մասին իր instagram֊ի էջում գրել է նրանց որդին՝ Էնթոնի Դելոնը։

«Հանգչիր խաղաղությամբ, մայրիկ»,֊ գրել է Էնթոնի Դելոնը։

Որոշ ֆրանսիական լրատվամիջոցներ տեղեկացրել են Նաթալի Դելոնի մահվան պատճառը եղել է արագ զարգացող չարորակ ուռուցքը։

Ալեն Դելոնը և Նաթալի Դելոնը (իսկական անուն ազգանունը՝ Ֆրենսին Կանովա) ամուսնացած են եղել 1964-1968թթ֊երին։ Նաթալին նկարահանվել է 30 ֆիլմերում, որոնցից առավել հաջողվածը 1967թ․֊ին թողարկված «Սամուրայ» կինոնկարն է, որտեղ հանդես է գալիս ամուսնու՝ Ալեն Դելոնի հետ։

Ամուսնուց բաժանվելուց հետո նա շարունակել է նկարահանվել, բացի այդ զբաղվել է ռեժիսուրայով, գրել է սցենարներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 370 անգամ