Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնկարահանվի COVID-19-մասին սերիալ

01.25.2021

Բրիտանացի կինոռեժիսոր Մայքլ Ուինթերբոթը և սցենարիստ Քիրոն Քուիրքը նախաձեռնել են նոր հեռուստասերիալի նախագիծ, որը անդրադառնում է COVID-19 համաճարակին։ Այդ մասին «hollywoodreporter.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Հեռուստատեսային դրաման կազմված կլինի 5 դրվագից և կներկայացնի պատմություն այն մասին, թե ինչպես 2019թ,֊ի վերջին համաճարակի հետ բախվեցին բրիտանական իշխանությունները։

Ֆիլմի հիմքում ընկած կլինի բժիշկների, գիտնականների, բժշկական հաստատությունների անձնակազմերի ներկայացրած պատմությունները։

Ասենք, որ ռեժիսոր Մալքլ Ուինթերբոթը հայտնի է «Այս աշխարհում» և «Ճանապարհ դեպի Գուանտանամո» ֆիլմերով։

Նրա նոր կինոնախագծի մասին դեռ շատ բան հայտնի չէ։ Օրինակ, ամբողջությամբ պարզ չէ ողջ դերասանական կազմը; Դրան հակառակ, հայտնի է, որ գլխավոր դերերից մեկում պիտի նկարահանվի դերասան Քեննեթ Բրանան, որը ճանաչում է ստացել Ուիլյամ Շեքսպիրի պիեսների էկրանավորված տարբերակներում հանդես գալով։ Նա կատարել է Անգլիացի թագավորի դերը «Հենրիխ 5֊րդ։ Ազենկուրի ճակատամարտը» ֆիլմում; Նաև խաղացել է դանիական ՝ արքայազնի՝ Համլետին։

Ասենք, որ Քեննեթ Բրանան բրիտանական կինո և հեռուստաակադեմիայի BAFTA֊ի, ամերիկյան թատերական «Էմմի» մրցանակների դափնեկիրր է, չորս անգամ, դարձել է «Ոսկե գլոբուսի» նաև հինգ անգամ «Օսկար» մրցանակների թեկնածու։

Նշենք նաև, որ Քեննեթ Բրանան համաճարակի մասին այս նոր սերիալում կմարմնավորի Բրիտանիայի այսօրվա վարչապետ Բորիս Ջոնսոնին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 271 անգամ