Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ապոկալիպսիսի մասին՝ այսօրվա պետերբուրգցիների մատուցմամբ

01.26.2021


Չորեքշաբթի, հունվարի 27֊ին Ռուսաստանցի նշանավոր կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը ներկայացնելու է 2009֊ին արտադրված «Կարդում ենք «Բլոկադային գիրք» » վավերագրական ֆիլմը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս ֆիլմի համար հիմք է ծառայել Դանիլ Գրանինի և Ալեսիա Ադամավոչի նույնանուն գիրքը, որից դրվագներ են կարդում հայտնի դերասաններ, ժուռնալիստներ․ ցածր դասարանների աշակերտներ, ուսանողներ, զինվորականներ և բլոկադան վերապրածներ։

Սոկուրովը «Բլոկադային գիրքը» կարդում է այսօրվա պետերբուրգցիների օգնությամբ։ Ռեժիսորի մատուցմամբ այն ասես վերածվում է Ապոկալիպսիսի մասին գրքի, որը կարող է կրկնվել։ Այդ մասին նշում են ֆիլմի ներկայացման կազմակերպիչները՝ ընդգծելով սոկուրովյան կինոձեռագիրը, որն աչքի է ընկնում նաև ոչ պարտադրող, նուրբ հատուկ էֆեկտներով, հեռուստատեսային նկարահանումների համար անսովոր հնարքներով, որոշակի ասոցիացիաներ առաջացնող տեսողական մեջբերումներ և այլն։

Տարբեր մարդկանց սովորական ընթերցումները ռեժիսորը վերածել է «Մեծ քաղաքի» հերոսական պատմության վավերագրի, որի գլխավոր ասելիքն այն է, որ քանի դեռ հիշում են զոհվածներին, ուրեմն, քաղաքն ապրում է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 272 անգամ