Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձառություն չունեցող անչափահասին տալ թատերական ապրումներ․․․

01.26.2021


Այսօր, հունվարի 26֊ին Ռուսաստանի ակադեմիական Երիտասարդական թատրոնը իր հանդիսատեսին կներկայացնի «Գյուղը և ես» նոր ներկայացումը։ Բեմադրությունն անդրադառնում է գյուղում ապրող դպրոցականների կյանքին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այս նախագիծը ծնվել է ժամանակակից երեխաների ու անչափահասների հետ թատրոնի հաղորդակցման նոր ձևերի փնտրտուքի լաբորատորիայում։

«Գյուղը և ես»֊ը ժամանակակից դպրոցականի կյանքի վավերագրական հետազոտություն է։ Երեխան հասակ է առնում և իրեն գիտակցում մեծ քաղաքից հեռու; Սա թատրոնի սոցիալական խոշոր նախագծի մաս է, որի նպատակն է փորձառություն չունեցող անչափահասին տալ թատերական ապրումներ, հնարավորություն դառնալու դրա համահեղինակը, թող որ կարճ ժամանակ, բայց վերածվելու տեսանելի մեծ քաղաքի բնակչի համար։

Այս նախագծի հեղինակները կարծում են, որ գյուղի տիրույթը, և, հատկապես, այնտեղի անչափահասների կյանքը, դա մի սև խոռոչ է, որը հավերժ շտապող քաղաքային մարդուն անհայտ է։ Բեմադրության ռեժիսոր Դմիտրի Կրեստյանկինը նշել է, որ նախագծի հեղինակները ցանկացել են «խոսք տալ նրան, ով զրկված է այդ հնարավորությունից՝ հանգամանքների բերումով»։

Նա նաև նշել է, որ նախնական պլաններում եղել է գաղափար գյուղաբնակ դպրոցականներին անձամբ բերել ռուսական մայրաքաղաքային բեմահարթակ, որպեսզի նրանք անձամբ պատմեն իրենց և կյանքի մասին։ Սակայն, առայժմ, դա հնարավոր չի եղել իրականացնել ֆինանսների բացակայության պատճառով։ Սակայն, ռեժիսորը հույս է հայտնել, որ այդ միտքը նույնպես կկարողանան կյանքի կոչել։

Ասենք, որ երեխաների մենախոսությունները ներկայացման մեջ կարդում են պրոֆեսիոնալ դերասանները, իսկ ներկայացման հիմքում դրված են գյուղաբնակ 12-17 տարեկան երեխաների հետազոտություններից ստացված արդյունքները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 38 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ