Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

COVID 19֊ով է վարակվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը

01.28.2021

Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը; Նրա մոտ ախտորոշվել է COVID 19: Այդ մասին տեղեկացնում է ,teatral-online.ru․֊ն։

«Նախօրեին Վասիլի Սեմյոնովիչի ինքնազգացողությունը վատացավ։ Նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, իսկ մեզ մնում է միայն հուսալ լավի համար և աղոթել»,֊ ասել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը։

Լանովոյի ինքնազգացողությունը վատանալը հաստատել են Մոսկվայի Ֆիլատովի անվան թիվ 15 հիվանդանոցում;

Դերասանը և նրա կինը՝ դերասանուհի Իրինա Կուպչենկոն կորոնավիրուսով վարակվել են հունվարի սկզբներին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 288 անգամ