Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոններում և մյուս մշակութային հաստատություններում արձանագրվել է եկամուտի աճ

01.29.2021

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հաճախումների պայմանների մեղմացումից հետո, Մոսկվայի թատրոնների եկամուտներն ավելացել են 59 կինոթատրոններինը 25 տոկոսով։ Այդ մասին ВТБ֊բանկի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Մեղմացումներից հետո, միայն առաջին երեք օրերին թատրոնների շրջանառության ծավալը հասել է 79 մլն ռուբլու, որը 59 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի հասույթից։ Սակայն, պետք է նշել, որ 2020 թ․֊ի անցած նույն ժամանակաշրջանի համեմատությամբ այդ ցուցանիշը 19 տոկոսով ավելի ցածր է։

Սահմանափակումների մեղմացումից հետո նույն ժամանակահատվածում կինոթատրոններում եկամուտներն ավելացել են 15 մլն ռուբլով կամ 25 տոկոսով։

Այս իրավիճակում առավել բարձր ցուցանիշները արձանագրվել են մոսկովյան թանգարաններում, որոնք համաճարակի բարձր ֆոնի պայմաններում չէին աշխատում ընդհանրապես։ Աշխատանքները վերականգնելուց հետո այս հաստատություններում առաջին երեք օրերին առաջացել է 1,3 մլն ռուբլի, որը 160 անգամ ավելի է նախորդ շաբաթվա վերջին երեք օրերի ցուցանիշիչ։ Նշենք, սակայն, որ այդ ցուցանշը 78 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն օրերի ցուցանիշին։

Իսկ ընդհանրապես, հունվարի 22-24 հատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ Ռուսաստանի թատրոնների եկամուտը աճել է 48, կինոթատրոններինը՝ 20, թանգարաններինը 73 տոկոսով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 376 անգամ