Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոմեոն և Ջուլիետան կարող են սիրո ճանապարհ անցնել նաև սմարթֆոնով

02.01.2021


Այս օրերին ԱՄՆ֊ի Յութա Նահանգի Փարք֊Սիթի քաղաքում ընթացող անկախ կինոյի «Sundance» կինոփառատոնում ցուցադրվել է մարդկային անանց սիրո մասին պատմող շեքսպիրյան հայտնի ստեղծագործության նոր էկրանավորված տարբերակը։ Ռուսաստանցի հայտնի կինոպրոդյուսերներ Թիմուր Բեկմամբետովը և Իգոր Ցայը ներկայացրել են «screenlife» ձևաչափով նկարահանված «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության սեփական կինոընթերցումը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։

«Յուրաքանչյուր սերունդ ունի Ուիլյամ Շեքսպիրի մեծ պիեսի իր էկրանավորումը։ Վերջին անգամ այն էկրան է բարձրացվել 25 տարի առաջ։ Այդ ընթացքւմ աճել է նոր սերունդ՝ սոցիալական համացանցի և բջջային հեռախոսների, Instagram և TikTok֊ի սերունդը։ Այստեղ ծնվում են նոր լեզու և նոր սյուժեներ, այստեղ սիրահարվում են ծանոթությունների ներդիրներում, հրաժեշտ են տալիս SMS֊ով, քննադատում են սոցիալական ցանցի մեկնաբանություններով»,֊ Նշել է Բեկմամբետովը։

Նա նաև նշել է, որ Ռոմեոյի և Ջուլիետայի պատմությունը միայն սիրո պատմություն չէ, այլև ատելության և նախապաշարմունքների։ Այդ սյուժեի նոր ընթերցումը առավել հրատապություն է ձեռք բերում սոցիալական ցանցերի ժամանակներում, որտեղ դավն ու անպատժելիությունը վերածվել են սովորական երևույթի։

«Screenlife լեզվի միջոցով մենք փորձում ենք վիրտուալ տարածքում տեղի ունեցողին արձագանքել և հումանիզացնել այդ դիվային թվային աշխարհը․,֊ ընդգծել է Բեկմամբետովը։

Կինոնկարի գործողությունները, որ կատարվում են մեր օրերում, բացազատվում են գլխավոր հերոսների սմարթֆոների էկրաններին; Դերերը կատարում են Քեմերոն Էնգելսը և Ֆրանչես Նոէլը։

Ֆիլմի ռեժիսորն է 2018թ․֊ի Sundance փառատոնի դափնեկիր Քերրի Ուիլյամսը։

Հիշեցնենք, որ «Sundance» կինոփառատոնը ավանդաբար մեկնարկում է ամեն տարի հունվարի վերջերին։ Այս փառատոնը կեզրափակվի փետրվարի 3֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 439 անգամ